Ռիշարլիսոնի տրանսֆերի համար պայքարին ևս մեկ ակումբ է միացել

«Էվերթոնի» հարձակվող Ռիշարլիսոնն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հայտնվել «Չելսիում»: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Նշվում է, որ «ազնվականները» պատրաստ են բրազիլացու համար մրցակցել «Թոթենհեմի» և «Արսենալի» հետ։ Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատրաստվում է վերակառուցել հարձակման գիծը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Էվերթոնը» ծրագրում է նվազագույնը 70 միլիոն եվրո ստանալ Ռիշարլիսոնի վաճառքից։

Նախորդ մրցաշրջանում հարձակվողը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 30 հանդիպում «իրիսների» կազմում՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: