Ալեքս Օլիվեյրան հեռացել է «Նոայից»

Կիսապաշտպան Ալեքս Օլիվեյրան խզել է պայմանագիրը «Նոայի» հետ երկկողմ համաձայնությամբ:

Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Շնորհակալություն ենք հայտնում նրան ցուցաբերած բարձր որակների և պրոֆեսիոնալիզմի համար, մաղթում ենք հաջողություններ իր հետագա կարիերայում»,- գրված է ակումբի հայտարարության մեջ: