«Բավարիան» և «Լիվերպուլը» համաձայնեցրել են Սադիո Մանեի տրանսֆերը

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն մոտ ժամանակներս պաշտոնապես պայմանագիր կկնքի «Բավարիայի» հետ։ Կողմերն արդեն համաձայնեցրել են գործարքի բոլոր պայմանները, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Գործարքի արժեքը կկազմի 32 մլն եվրո՝ առանց բոնուսների։

Երեքշաբթի օրը՝ հունիսի 21-ին, սենեգալցի ֆուտբոլիստը բուժզննում կանցնի Մյունխենում։ Հաջորդ օրը նախատեսված է Մանեի պաշտոնական շնորհանդեսը՝ որպես «Բավարիայի» նոր ֆուտբոլիստ։