Հայտնի է, թե որտեղ կարիերան կշարունակի Ռենատու Սանչեշը

«Լիլի» պորտուգալացի կիսապաշտպան Ռենատու Սանչեշը ելույթները կշարունակի ՊՍԺ-ում՝ տեղեկացնում է Todofichajes-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ռենատուն շուտով քառամյա պայմանագիր կկնքի փարիզյան ակումբի հետ՝ ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ:

Տեղեկություն կա, որ ՊՍԺ-ն պորտուգալացու տրանսֆերի համար «Լիլին» կվճարի 30 միլիոն եվրո:

Նախորդ մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը Լիգա 1-ում անցկացրած 25 խաղում խփել է 2 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում:

Ռենատուի պայմանագիրը «Լիլի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը: