Գլեյսոն Բրեմերը՝ անգլիական ակումբի դիտակետում

«Տորինոյի» պաշտպան Գլեյսոն Բրեմերը կարող է տեղափոխվել «Չելսի»:

Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։

«Արիստոկրատները» պատրաստ են Բրեմերի համար առաջարկել 40 մլն եվրո։

Անցած մրցաշրջանում 25-ամյա Բրեմերը «Տորինոյի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։