Ջուզեպպե Մարոտտան հայտնել է, որ «Ինտերը» դժվարություններ ունի Ռոմելու Լուկակուի վարձակալության հարցում

«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպպե Մարոտտան հաստատել է, որ միլանյան ակումբը բանակցություններ է վարում հարձակվող Ռոմելու Լուկակուին վերադարձնելու համար, ով ներկայումս խաղում է «Չելսիում», սակայն նաև հայտնել, որ բանակցային գործընթացում որոշակի դժվարություններ կան.

«Առայժմ մենք չենք կարող հայտարարել Լուկակուի տեղափոխության մասին։ Կան որոշակի դժվարություններ, և համաձայնության հասնելու կամ չհասնելու համար անհրաժեշտ է որոշակի շտկումներ մտցնել բանակցային գործընթացում»,- ասել է պաշտոյան։