Երևանի «Արարատը» հայտարարել է նոր տրանսֆերի մասին

«Արարատի» հաջորդ նորեկը կրկին երիտասարդ հայ ֆուտբոլիստ է: Երևանյան ակումբը հայտարարել է, որ պայմանագիր է կնքել պաշտպան Արման Մկրչտյանի հետ:
Նա ծնվել է 1999 թվականի հուլիսի 9-ին, Երևանում:

Բարձրագույն խմբում իր մրցելույթները 22-ամյա ֆուտբոլիստը սկսել է Վանաձորի «Լոռիում», ապա տեղափոխվել է Երևանի «Նոա»: Մկրտչյանի վերջին ակումբը «Նորավանքն» էր, որ որի կազմում նա դարձել է Հայաստանի գավաթի խաղարկության նախորդ մրցաշրջանի հաղթող:

Ընդհանուր առմամբ պաշտպանը մասնակցել է Բարձրագույն խմբի 59 հանդիպման և դարձել է 2 գոլի հեղինակ։ Նա նաև խաղացել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում։