«Չելսին» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստի տեղափոխությամբ

«Չելսին» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նաթան Ակեի ծառայություններով։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն՝ 27-ամյա ֆուտբոլիստի խաղը շատ է դուր գալիս «ազնվականների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին։ Սակայն «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն մնում է լոնդոնցիների առաջնային տարբերակը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կունդեն ակումբի ղեկավարությանը հայտնել էր, որ ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»:

Նախորդ մրցաշրջանում Ակեն «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։