Հենրիխ Մխիթարյանը հաջորդ շաբաթ բուժզննում կանցնի «Ինտերի» համար

«Ռոմայի» նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն, այս մասին սոցցանցերի իր էջերում հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:

Ըստ աղբյուրի՝ հաջորդ շաբաթ 33-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի ու պայմանագիր կկնքի միլանյան ակումբի հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայ կիսապաշտպանը, ով շուտով ազատ գործակալ կդառնա, 2 տարի ժամկետով պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ, ըստ որի՝ մեկ մրցաշրջանում կվաստակի 4,5 միլիոն եվրո։