Զինեդին Զիդան. «Ես ցանկանում եմ շարունակել մարզչական գործունեությունս»

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ասել է, որ կրկին ցանկանում է անցնել մարզչական գործունեության։

«Ես ցանկանում եմ շարունակել մարզչական գործունեությունս։ Ֆուտբոլն իմ կիրքն է։ Ես 50 տարեկան, կայացած մարդ եմ ու երջանիկ եմ և դա ամենակարևորն է»,- Զիդանի խոսքն է մեջբերում AFP-ն։

Զինեդին Զիդանը 2021 թվականին «Ռեալից» հեռանալուց հետո դադարեցրել է մարզչական գործուեությունը։