«Նոայի» 2 ֆուտբոլիստ հեռացել է թիմից

Անդրեյ Տիտովը և Թարեք Աֆկիրը խզել են պայմանագրերը «Նոայի» հետ երկկող համաձայնությամբ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Շնորհակալություն ենք հայտնում տղաներին ցուցաբերած բարձր որակների և պրոֆեսիոնալիզմի համար, մաղթում ենք հաջողություններ իրենց հետագա կարիերայում»,- գրված է ակումբի հայտարարության մեջ: