Լուչիանո Սպալետտի. «Այս անգամ «Նապոլիի» համար շատ դժվար կլինի հայտնվել Ա Սերիայի լավագույն քառյակում»

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին գնահատել է թիմի հեռանկարները գալիք մրցաշրջանում: 2021/22 մրցաշրջանում նեապոլիտանական ակումբը զբաղեցրել է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։

«Բոլորը սպասում են, որ մենք նույն ճանապարհով կգնանք, բայց դա հեշտ չի լինի։ Մեզ համար նորություն չէ, որ երկրպագուները չեմպիոնություն են ցանկանում, բայց դա հեշտ խնդիր չէ։ Մեզ համար չափազանց դժվար կլինի լավագույն քառյակում հայտնվելը:

Եթե ​​մենք հանդես գանք այնպես, ինչպես նախորդ մրցաշրջանում, ապա կարող ենք փորձել պայքար մղել բարձրակարգ թիմերի հետ:

Մենք գերազանց արդյունքների ենք հասել՝ մրցաշարի սկզբից մինչև վերջ մնալով Չեմպիոնների Լիգայի գոտում։ Սակայն կային հանդիպումներ, որոնցում մենք կարող էինք ավելի լավ հանդես գալ, և դա ցավալի է»,- ասել է Սպալետտին Sky Sport Italia-ի եթերում: