«Մարսելը» նոր մարզական տնօրեն ունի

«Մարսելն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Խավիեր Ռիբալտային ակումբի մարզական տնօրենի պաշտոնում նշանակելու մասին։

ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ կողմերը 3 տարվա պայմանագիր են կնքել։

41 տարեկանում Ռիբալտան արդեն մեծ փորձ ունի եվրոպական ֆուտբոլում: Նա աշխատել է մի քանի հեղինակավոր ակումբներում, ինչպիսիք են «Միլանը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Յուվենտուսը»: 2018-ից 2021 թվականներին նա զբաղեցրել է «Զենիթի» մարզական տնօրենի պաշտոնը, որից հետո աշխատել է որպես «Պարմայի» տեխնիկական տնօրեն։