«Միլանը» նոր պայմանագիր կկնքի թիմի 38-ամյա դարպասապահի հետ

«Միլանը» նոր պայմանագիր կկնքի 38-ամյա դարպասապահ Անտոնիո Միրանտեի հետ։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի տեղեկություններով՝ Միրանտեի հետ պայմանագիր կկնքվի մինչև 2023 թվականի ամառ։ Գործող համաձայնագրի ժամկետը լրանում է այս ամսվա վերջին։

Միրանտեն «Միլանում» է հանդես գալիս 2021 թվականի հոկտեմբերից։ Նախորդ մրցաշրջանում նա ոչ մի խաղ չի անցկացրել ակումբի կազմում։ Նախկինում Անտոնիոն պաշտպանել է «Ռոմայի», «Բոլոնիայի», «Պարմայի», «Սամպդորիայի», «Յուվենտուսի», «Սիենայի» և «Կրոտոնեի» գույները։