«Մոնակոն» հայտարարել է թիմից՝ Սեսկ Ֆաբրեգասի հեռանալու մասին

«Մոնակոն» հայտարարել է կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի հետ գործակցությունը դադարեցնելու մասին։

35-ամյա ֆուտբոլիստը լքում է ակումբը պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։

Ֆաբրեգասը «Մոնակոյում» հանդես էր գալիս 2019 թվականի հունվարից։ 2021/22 մրցաշրջանում իսպանացին թիմի կազմում անցկացրել է 5 հանդիպում: