«Յուվենտուսը» վաճառքի է հանել իր ֆուտբոլիստի տրանսֆերը

«Յուվենտուսն» ընդգրկել է կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյին այն ֆուտբոլիստների ցանկում, որոնցից պատրաստ է բաժանվել այս ամռանը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Անձամբ ֆրանսիացի ֆուտբոլիստը նույնպես ցանկանում է փոխել ակումբը։ Աղբյուրի համաձայն՝ Պրեմիեր Լիգայի ակումբներն արդեն դիտարկում են 27-ամյա ֆրանսիացուն ձեռք բերելու հնարավորությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։