Շվեյցարացի ֆուտբոլիստը տեղափոխվել է Երևանի «Արարատ»

Երևանի «Արարատը» հայտարարել է, որ պայմանագիր է կնքել կիսապաշտպան Դրիլոն Կաստրատիի հետ:

Շվեյցարացին ծնվել է 2001 թվականի հոկտեմբերի 23-ին, Ցյուրիխում: 20-ամյա ֆուտբոլիստը խաղացել է շվեյցարական «Ցյուրիխի» և գերմանական «Ֆրայբուրգի» երիտասարդական թիմերում, ինչպես նաև Շվեյցարիայի մինչև 17 տարեկանների հավաքականում: Նրա նախորդ ակումբն էր շվեյցարական «Շաֆհաուզենը»:

«Բարի գալուստ և «Արարատի» կազմում հաջող ելույթներ ենք մաղթում Դրիլոն Կաստրատիին»,- գրված է ակումբի հայտարարության մեջ: