«Լիդսը» հայտարարել է «Բավարիայի» ֆուտբոլիստի տրանսֆերի մասին

«Լիդսը» հայտարարել է «Բավարիայի» կիսապաշտպան Մարկ Ռոկայի հետ պայմանագիր կնքելու մասին։ Իսպանացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ, որի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։

Տրանսֆերի արժեքը չի նշվում, սակայն, ըստ հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, Ռոկան «Լիդսին» արժեցել է 12 մլն եվրո, ինչպես նաև բոնուսներ:

25-ամյա Ռոկան, ով խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում, «Բավարիա» էր տեղափոխվել 2020 թվականին «Էսպանյոլից»՝ 9 միլիոն եվրոյի դիմաց: