Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի համար պայքարում նոր հավակնորդ կա

Հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում։

33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն «Ինտերի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին, սակայն միլանցիները պատրաստվում են այս ամռանը բաժանվել հարձակվողից:

Սանչեսի ծառայություններով հետաքրքրված է Չիլիի հավաքականի նախկին մարզիչ Խորխե Սամպաոլիի գլխավորած «Մարսելը»։

Ինչպես հայտնում է TNT Sports-ը՝ Սամպաոլին կցանկանար Ալեքսիսին տեսնել իր թիմում։ Գլխավոր խոչընդոտը չիլիացու աշխատավարձն է, որը, ըստ պարբերականի, կազմում է տարեկան մոտ 6,5 մլն եվրո։