«Ատալանտան» հետաքրքրված է «Արսենալի» ֆուտբոլիստի տրանսֆերով

«Ատալանտան» ցանկանում է պայմանագիր կնքել «Արսենալի» պաշտպան Նունու Տավարեշի հետ, հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը։ Իտալական ակումբին մերժել են։

Աղբյուրի համաձայն՝ «Արսենալը» կհամաձայնի միայն առանց տրանսֆերի գնման օպցիայի վարձակալության կամ առնվազն 40 միլիոն եվրոյի դիմաց գնման հնարավորությամբ գործարքին:

Ավարտված մրցաշրջանում պորտուգալացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։