«Արսենալը» շուտով կհայտարարի Էդի Նկետիայի հետ նոր պայմանագիր կնքելու մասին

«Արսենալի» հարձակվող Էդի Նկետիան մոտ ապագայում կերկարաձգի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

««Արսենալը» պարզապես սպասում է, թե երբ Էդին մոտ օրերս կկնքի նոր համաձայնագիրը, որևէ խնդիր չկա:

Շուտով կհայտարարվի երկարաժամկետ գործարքի մասին, դա պարզապես ժամանակի հարց է»,- սոցցանցերի իր էջերում գրել է լրագրողը: