Պաշտոնական. Գևորգ Արաբյանը վերադարձավ Երևանի «Արարատ»

Երևանի «Արարատ» է վերադարձել երիտասարդ պաշտպան Գևորգ Արաբյանը՝ հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

19-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել Երևանի «Ուրարտուի» ու Մինսկի «Դինամոյի» պատանեկան թիմերում: 2021/22 մրցաշրջանն անցկացրել է «Արարատ-2»-ում:

«Արարատը» բարի վերադարձ և հաջող ելույթներ է մաղթել Արաբյանին: