«Լիվերպուլը» և «Բավարիան» համաձայնության են հասել Սադիո Մանեի տրանսֆերի հարցում

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն կարիերան կշարունակի «Բավարիայում», հայտնում է Sky Sport-ի թղթակից Ֆլորիան Պլետենբերգը։

Ակումբներին հաջողվել է պայմանավորվել 30-ամյա սենեգալցու մյունխենյան ակումբ տեղափոխության շուրջ։ Տրանսֆերի գումարը՝ ներառյալ բոնուսները, չի գերազանցի 40 միլիոն եվրոն։

2021/22 մրցաշրջանում Մանեն Լիվերպուլի կազմում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։