Պաշտոնական. Վալերիո Վիմերկատին հեռացավ «Արարատ-Արմենիայից»

Դարպասապահ Վալերիո Վիմերկատին լքել է «Արարատ-Արմենիան»՝ տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստի պայմանագիրը խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

27-ամյա դարպասապահը երևանյան ակումբին միացել էր 2021 թվականի հուլիսի 1-ին :

Նախորդ մրցաշրջանում իտալացի դարպասապահը մասնակցել է 30 հանդիպման, որոնցում բաց է թողել 19 գնդակ, 16 խաղում դարպասը պահել է անառիկ: