Ռոմելու Լուկակուն Թոմաս Տուխելի պատճառով ցանկանում է հեռանալ «Չելսիից»

«Չելսին» և «Ինտերը» բանակցություններ են վարում հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերի շուրջ։

Ինչպես հայտնում է The Athletic-ը՝ ակումբները քննարկում են բելգիացու վարձակալությամբ՝ Իտալիա հնարավոր վերադարձը։ Հաղորդվում է, որ Լուկակուն լարված փոխհարաբերություններ ունի «ազնվականների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ:

Նշվում է, որ քանի դեռ Տուխելը մնում է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչը, դժվար թե հարձակվողը հանդես գա «Չելսիում»։