Ակսել Վիտցելը կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

Դորտմունդի «Բորուսիայի» արդեն նախկին կիսապաշտպան Ակսել Վիտցելը շարունակում է նոր թիմ փնտրել:

33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մարսելը», հայտնում է Mundo Deportivo-ն: Սակայն ֆրանսիական ակումբը մտավախություն ունի, որ բելգիացին կընտրի Մադրիդի «Ատլետիկոն», որը հետաքրքրություն է ցուցաբերում կիսապաշտպանի նկատմամբ:

Վիտցելն առաջարկներ ունի նաև Թուրքիայից, ԱՄՆ-ից և Գերմանիայից։

Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում դորտմունդցիների կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։