Դիվոկ Օրիգին հաջորդ շաբաթ կդառնա «Միլանի» ֆուտբոլիստ

«Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիգին հաջորդ շաբաթ կմեկնի Միլան։ Բելգիացու պայմանագիրը մերսիսայդցիների հետ ավարտվում է հուլիսի 1-ին, որից հետո նա կդառնա ազատ գործակալ։

Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ 27-ամյա հարձակվողը հաջորդ շաբաթ բուժզննում կանցնի ու պայմանագիր կկնքի «Միլանի» հետ։

Նախորդ մրցաշրջանում Օրիգին անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։