Պաշտոնական. «Ալաշկերտը» հայտնեց թիմի նոր գլխավոր մարզչի անունը (լուսանկար)

«Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է Կարեն Բարսեղյանը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ 47-ամյա մասնագետն «Ալաշկերտում» աշխատել է նաև 2016, 2018 և 2021 թվականներին

Բարսեղյանի մարզչական շտաբում ընդգրկվել են Սերգեյ Էրզրումյանը, ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը և դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը:

«Բարի գալուստ և բեղմնավոր աշխատանք ենք մաղթում մեր մարզչական շտաբին»,- գրված է «Ալաշկերտի» տարածած հայտարարության մեջ:

Возможно, это изображение 1 человек и текст