Կրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է վերադառնա Ա Սերիա

Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս ամռանը կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», հայտնում է La Repubblica-ն։

Ըստ աղբյուրի՝ 37-ամյա ֆուտբոլիստը չի համապատասխանում մանկունիանցիների նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի մարտավարությանը:

Ռոնալդուին իր կազմում է ցանկանում տեսնել «Ռոման»: Տրանսֆերի համար գլխավոր խոչընդոտը կարող է լինել ֆինանսական ֆեյր-փլեյը, քանի որ պորտուգալացի ֆուտբոլիստը բավական բարձր աշխատավարձ է ստանում:

2021/2022 մրցաշրջանում «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը «Յունայթեդի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։