Պաշտոնական. Իվ Բիսուման «Թոթենհեմի» ֆուտբոլիստ

«Բրայթոնի» կիսապաշտպան Իվ Բիսուման կարիերան կշարունակի «Թոթենհեմում»։ Լոնդոնցիները նրա հետ պայմանագիր են կնքել մինչեւ 2026 թվականը, հայտնում է ակումբի կայքը։

Ֆուտբոլիստը, արդեն բուժզննում է անցել «Թոթենհեմում»։ Բիսուման Անտոնիո Կոնտեի երրորդ ձեռքբերումն էր ամառային տրանսֆերային պատուհանում կիսապաշտպան Իվան Պերիշիչից և դարպասապահ Ֆրեյզեր Ֆորսթերից հետո:

2021/22 մրցաշրջանում Բիսուման «Բրայթոնի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։