Կառլոս Տևեսը մարզչական կարիերա է սկսում

Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Կառլոս Տևեսը մարզչական գործունեություն կսկսի։ Ինչպես հայտնում է Diario Ole-ն՝ 38-ամյա մասնագետի կզբաղեցնի «Ռոսարիո Սենտրալի» գլխավոր մարզչի պաշտոնը:

«Ես մարզիչ եմ լինելու, որոշում եմ կայացրել, որ կմարզեմ: Հիմա ես շատ հուզված եմ»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի», «Ման. Սիթիի» և «Յուվենտուսի» նախկին հարձակվողը:

Հավելենք, որ 3 տուրից հետո վաստակած 2 միավորով «Ռոսարիո Սենտրալն» այժմ Արգենտինայի առաջնությունում զբաղեցնում է 26-րդ տեղը։