Ժոան Լապորտա. «Պիկեն տառապում է. Ֆուտբոլիստները նույնպես մարդիկ են»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան իր աջակցությունն է հայտնել պաշտպան Ժերար Պիկեին: Մի քանի օր առաջ պաշտպանը բաժանվել է երգչուհի Շակիրայից։

«Պիկեն տառապում է. Ֆուտբոլիստները նույնպես մարդիկ են. Նրա անձնական կյանքում այժմ իրավիճակը հաճելի չէ. Ես վերջերս խոսել եմ նրա հետ, և նա նվիրված է ակումբին։ Մենք նրան կտրամադրենք այն ամբողջ աջակցությունը, որն անհրաժեշտ է նրան վերականգնվելու համար»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Պիկեի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։ Անցած մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ։