«Զենիթը» խզել է դարպասապահի հետ պայմանագիրը

«Զենիթի» գործադիր տնօրեն Ալեքսանդր Մեդվեդևը հայտնել է, որ ակումբը և դարպասապահ Ստանիսլավ Կրիցյուկը որոշել են խզել պայմանագիրը։ Պատճառը դարպասապահի առողջական վիճակն է։

«Ցավոք, Ստանիսլավի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան ոչ միայն խաղալ, այլև առայժմ մարզվել ընդհանուր խմբում։ Նրա հետ միասին որոշեցինք, որ այս իրավիճակում ավելի լավ է խզել պայմանագիրը, որպեսզի նա կենտրոնանա առողջության վրա։

Նա կմարզվի և կապաքինվի ակումբում մինչև ամսվա վերջ»,- Մեդվեդևի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։