«Բարսելոնայի» փոխնախագահ. «Լևանդովսկու ձեռքբերումը Չավիի մարզչական շտաբի ցանկությունն է»

«Բարսելոնայի» փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն խոսել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հնարավոր տրանսֆերի մասին։

«Լևանդովսկու ձեռքբերումը մարզչական շտաբի ցանկություններից մեկն է։ Ռոբերտն արդեն հայտնել է իր կարծիքը: Շատ կարևոր է, որ նման մակարդակի ֆուտբոլիստը ցանկություն դրսևորի տեղափոխվել «Բարսելոնա»:

Եթե ​​մենք մեր աշխատանքը ճիշտ կատարենք, ապա այս տրանսֆերը հնարավոր տարբերակ է»,- Ռոմեուի խոսքերն է մեջբերում Marca-ն: