Ֆլորենտինո Պերես. «Տրանսֆերներ այլևս չեն լինի»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատասխանել է մադրիդյան ակումբի՝ ամառային տրանսֆերային ծրագրերի մասին հարցին։

«Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ այլևս տրանսֆերներ չեն լինի, քանի որ թափուր տեղեր չունենք։ Ամեն ինչ կախված կլինի ֆուտբոլիստների հեռանալուց։ Ամառը երկար է, և ամեն ինչ կարող է պատահել»,- ասել է Պերեսը El Chiringuito-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը և «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին այս ամռանը միացան Մադրիդի «Ռեալին»: