Լուկա Մոդրիչ. «Մեսսիի հետ Արգենտինան միշտ կլինի ԱԱ-ի ֆավորիտներից մեկը»

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը բարձր է գնահատել Արգենտինայի ընտրանու՝ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունում հաղթելու հնարավորությունները։

«Նախորդ աշխարհի առաջնությունում մենք խաղացինք Արգենտինայի դեմ և հաղթեցինք: Հիմա տեսնում եմ, որ սա շատ լավ թիմ է։ Այն ավելի ուժեղ է թվում, քան մի քանի տարի առաջ էր: Նրանք լավ կազմ ունեն, շատ ուժեղ թիմ են հավաքել Մեսսիի գլխավորությամբ: Նրանք ավելի համախմբված են դարձել։

Արգենտինացիներն այժմ ավելի քիչ են կորցնում գնդակը: Դա շատ բան է ասում: Մեսսիի հետ Արգենտինան միշտ աշխարհի առաջնությունում հաղթելու ֆավորիտներից մեկը կլինի»,- ասել է Մոդրիչը ESPN-ին տված հարցազրույցում: