Մատեյս դե Լիգտի տրանսֆերի համար պայքարում ֆավորիտ կա

«Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիգտը հայտնվել է Եվրոպայի մի շարք թոփ ակումբների հետաքրքրության շրջանակում։

Չնայած Մադրիդի «Ռեալի», «Բարսելոնայի», ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լիվերպուլի» հետաքրքրությանը՝ «Չելսին» առաջատար է 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարում, հայտնում է Corriere dello Sport-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» շուտով կերկարաձգի պայմանագիրը Դե Լիգտի հետ մինչև 2026 թվականը՝ լոնդոնյան ակումբի կողմից մեծ հետաքրքրության պատճառով։