Ալեքսանդր Կերժակովը կարող է գլխավորել «Վոլգարը»

«Նիժնի Նովգորոդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Կերժակովն, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Աստրախանի «Վոլգարը», իր տելեգրամ ալիքում հայտնել է Ռուսաստանի հավաքականի նախկին մամուլի քարտուղար Իլյա Կազակովը։

Հինգշաբթի օրը «Նիժնի Նովգորոդը» հայտարարեց Կերժակովի` ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։ Կերժակովը թիմը գլխավորել է 2021 թվականի ամռանից:

Նախորդ մրցաշրջանում «Վոլգարը» ՖՆԼ-ի առաջնությունում զբաղեցրեց 16-րդ տեղը՝ պահպանելով իր տեղը առաջնությունում։