«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դանիլո Դ`Ամբրոզիոյի հետ

«Ինտերը» համաձայնության է եկել երկարաձգել պայմանագիրը պաշտպան Դանիլո Դ’Ամբրոզիոյի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի համաձայն՝ ակումբը 33-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր կկնքի՝ նախատեսված մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։

Դ’Ամբրոզիոն «Ինտերում» հանդես է գալիս 2014 թվականի հունվարից: 2021/22 մրցաշրջանում իտալացին թիմի կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։