ԱՊԼ-ի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 5-ին

Անգլիայի Պրեմիեր Լիգան հրապարակել է 2022/23 մրցաշրջանի խաղացանկը։

Առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 5-ին «Քրիսթալ Փելաս» – «Արսենալ» խաղով: Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» օգոստոսի 7-ին արտագնա հանդիպմանը կմրցի «Վեսթ Հեմի» հետ։ Օգոստոսի 6-ին Պրեմիեր Լիգայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» Լոնդոնում կխաղա «Ֆուլհեմի» հետ, իսկ բրոնզե մեդալակիր «Չելսին» կհյուրընկալվի «Էվերթոնին»:

Մրցաշրջանի ամբողջական օրացույցը հասանելի է Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում: