Մարսելոն ցանկանում է շարունակել խաղալ Իսպանիայում

«Ռեալի» արդեն նախկին պաշտպան Մարսելոն մադրիդյան ակումբից հեռանալուց հետո դիտարկում է Իսպանիայում մնալու տարբերակները։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ բրազիլացի ֆուտբոլիստը կարծում է, որ ունակ է շարունակել խաղալ մակարդակով մակարդակով: Նաև պաշտպանի ընտանիքի համար առաջնային է Իսպանիայում կյանքը, որտեղ նրա որդին խաղում է «Ռեալի» ակադեմիայում։

Նշվում է, որ 34-ամյա ֆուտբոլիստ 3 առաջարկ ունի՝ «Վալյադոլիդից», «Խետաֆեից» և «Ռայո Վալյեկանոյից»: