«Բարսելոնան» և կիսապաշտպան Գավին մոտ են համաձայնության գալուն

«Բարսելոնան» ավելի քան մոտ է կիսապաշտպան Գավիի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ում։

Այսօր կկայանա ֆուտբոլիստի գործակալ Իվան դե լա Պենյայի հանդիպումը կատալոնական ակումբի ղեկավարության հետ։ Ըստ աղբյուրի՝ կողմերը մոտ են 5 տարվա պայմանագիր կնքելուն։ Հրաժարագնի չափը կկազմի 1 մլրդ եվրո։

Գավին «Բարսելոնայի» հիմնական կազմում հանդես է գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է իսպանական 33 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Իսպանացու գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։