«Ռոմայի» կիսապաշտպանը՝ «Մոնակոյի» թիրախում

«Ռոմայի» կիսապաշտպան Ջասթին Կլյուվերտը հայտնվել է «Մոնակոյի» հետաքրքրության կենտրոնում այն բանից հետո, երբ «Նիսը» որոշել է չգնել հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերը, հայտնում է Il Romanista-ն:

«Մոնեգասկները» դիմել են հռոմաեկան ակումբին, որը 15 միլիոն եվրո է պահանջել տրանսֆերի դիմաց:

Կլյուվերտն «Այաքսի» սան է։ 2018 թվականին կիսապաշտպանը տեղափոխվել է «Ռոմա»։ Նախորդ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է եկել «Նիսում»: 30 խաղում նա խփել է 5 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։