Պաշտոնական. «Յուվենտուսը» նոր պայմանագիր է կնքել Մատիա դե Շիլյոյի հետ

«Յուվենտուսը» և պաշտպան Մատիա Դե Շիլյոն երկարաձգել են պայմանագիրը 3 տարով՝ մինչև 2025 թվականի հունիսի 30-ը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 29-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է աշխատավարձի կրճատմանը՝ 2,7 միլիոն եվրոյից 1,7 միլիոն եվրոյի։

Ավարտված մրցաշրջանում իտալացին անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։