«Լիոնի» կիսապաշտպանը՝ «Ռոմայի» թիրախում

«Լիոնի» կիսապաշտպան Հուսեմ Աուարը կարող է կարիերան շարունակել Իտալիայում։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Ռոման», հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:

Դեռևս բանակցություններ չեն եղել, սակայն հռոմեական ակումբի մարզական տնօրեն Տիագու Պինտուն «Լիոնից» տեղեկություն է խնդրել 23-ամյա ֆուտբոլիստի վերաբերյալ։

Այս մրցաշրջանում Աուարը բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: