Քրիստիան Էրիկսենը ցանկանում է մնալ ԱՊԼ-ում

«Բրենթֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենն արձակուրդից վերադառնալուց հետո որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ։ Դանիացու գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։

Լրագրող Թոմ Կոլոմոսի տվյալներով՝ 30-ամյա ֆուտբոլիստը նախընտրում է մնալ Պրեմիեր Լիգայում։ Կիսապաշտպանով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Թոթենհեմը», ինչպես նաև իր կազմում է ցանկանում նրան պահել «Բրենթֆորդը»:

Նախորդ մրցաշրջանում Էրիկսենը «Բրենթֆորդի» կազմում անցկացրած 11 խաղում դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։