«Յուվենտուսը» և պաշտպան Մատիա Դե Շիլյոն երկարաձգել են պայմանագիրը 3 տարով՝ մինչև 2025 թվականի հունիսի 30-ը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 29-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է աշխատավարձի կրճատմանը՝ 2,7 միլիոն եվրոյից 1,7 միլիոն եվրոյի։
Ավարտված մրցաշրջանում իտալացին անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։