ԱՊԼ-ի ակումբը մոտ է Գաբրիել Ժեզուշի տրանսֆերն իրականացնելուն

«Արսենալը» մոտ է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուշին ձեռք բերելուն:

The Times-ը հայտնում է, որ բրազիլացի ֆուտբոլիստը ցանկանում է միանալ «զինագործներին», ովքեր պատրաստ են մեծացնել հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ իրենց առաջարկը։

«Մանչեսթեր Սիթին» իր հերթին մտադիր է Ժեզուշի տրանսֆերի վաճառքից ստանալ ավելի քան 50 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունն «Արսենալի» առաջնային նպատակն է այս ամռան համար: