Ֆլորենտինո Պերեսը՝ Լևանդովսկու՝ «Բարսելոնա» հնարավոր տրանսֆերի մասին

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է Ռոբերտ Լևանդովսկու «Բավարիայից» «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին։

«Ես ուրախ կլինեի նրանց համար: Ամենայն հավանականությամբ, դա հիանալի տրանսֆեր կլիներ»,- ասել է Պերեսը El Chiringuito-ի հաղորդման եթերում։

Նախորդ մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 47 խաղում խփել է 50 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։