Անդրեա Բելոտտին կողմնորոշվել է՝ որտեղ է ցանկանում շարունակել կարիերան

Հարձակվող Անդրեա Բելոտտին սպասում է «Միլանի» առաջարկին: Օրերս հաղորդվում էր, որ իտալացին շուտով կլքի «Տորինոն» ազատ գործակալի կարգավիճակով։

Ինչպես հայտնում է Football Italia-ն՝ հարձակվողը ցանկանում է կարիերան շարունակել միլանյան ակումբում։ Նրա տրանսֆերով հետաքրքրված է նաև «Ֆիորենտինան»:

2021/22 մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը «Տորինոյի» կազմում անցկացրել է 22 հանդիպում Ա Սերիայում՝ դառնալով 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։